-
Եբրայեցիներ 9։4, 5Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 Այնտեղ էին գտնվում ոսկե բուրվառը*+ և ուխտի տապանակը,+ որն ամբողջովին ոսկով էր պատված:+ Դրա մեջ էր դրված մանանայով լի ոսկե սափորը,+ Ահարոնի գավազանը, որը բողբոջել էր,+ և քարե տախտակները,+ որոնց վրա գրված էին ուխտի խոսքերը: 5 Տապանակի վրա փառավոր քերովբեներ էին, որոնք իրենց թևերով ծածկում էին հաշտության կափարիչը:*+ Սակայն հիմա սրանց մասին մանրամասն խոսելու ժամանակը չէ:
-