-
2 Թագավորներ 18։14, 15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
14 Ուստի Հուդայի թագավոր Եզեկիան մարդիկ ուղարկեց Լաքիս՝ Ասորեստանի թագավորի մոտ, որ ասեն. «Ես մեղավոր եմ: Հետ քաշվիր, և ինչ որ պահանջես ինձնից, կտամ»: Ասորեստանի թագավորը Հուդայի թագավոր Եզեկիայից 300 տաղանդ* արծաթ ու 30 տաղանդ* ոսկի պահանջեց: 15 Եվ Եզեկիան Եհովայի տան ու արքունիքի գանձարանների ամբողջ արծաթը նրան տվեց:+
-
-
2 Թագավորներ 24։12, 13Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 Հուդայի թագավոր Հովաքինը իր մոր, իր ծառաների, իշխանների ու պալատականների+ հետ հանձնվեց Բաբելոնի թագավորին:+ Նաբուգոդոնոսորը գերի վերցրեց նրան իր իշխանության ութերորդ տարում:+ 13 Նա վերցրեց Եհովայի տան ու արքունիքի բոլոր գանձերը+ և կտորների վերածեց ոսկյա բոլոր իրերը, որ Իսրայելի թագավոր Սողոմոնը պատրաստել էր Եհովայի տաճարի համար:+ Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես Եհովան նախապես ասել էր:
-