22 Իսրայելացիները գործեցին նույն մեղքերը, որ Հերոբովամն էր գործել:+ Նրանք չհեռացան դրանցից, 23 մինչև որ Եհովան քշեց Իսրայելին իր առաջից, ինչպես որ ասել էր իր բոլոր ծառաների՝ մարգարեների միջոցով:+ Այսպիսով՝ Իսրայելը իր երկրից գերության տարվեց Ասորեստան,+ որտեղ էլ մնում է մինչև այսօր: