-
2 Տարեգրություն 31։1Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
31 Երբ տոնակատարությունն ավարտվեց, այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները գնացին Հուդայի քաղաքներ: Նրանք ամբողջ Հուդայի, Բենիամինի, ինչպես նաև Եփրեմի ու Մանասեի տարածքներում+ ջարդուփշուր արեցին սուրբ սյուներն+ ու սուրբ ձողերը*+ և ավերեցին սրբավայրերն+ ու զոհասեղանները.+ դրանցից ոչինչ չմնաց: Հետո իսրայելացիները վերադարձան իրենց քաղաքներ, ամեն մարդ՝ իր կալվածք:
-