-
Եսայիա 36։13-20Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Եվ ռաբսակը հրեաների լեզվով բղավեց.+ «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքը:+ 14 Թագավորն ասում է. «Թույլ մի՛ տվեք, որ Եզեկիան ձեզ խաբի, որովհետև նա չի կարող փրկել ձեզ:+ 15 Մի՛ լսեք Եզեկիային, որը համոզում է ձեզ ապավինել Եհովային՝+ ասելով. «Եհովան անկասկած կփրկի մեզ, և այս քաղաքը չի մատնվի Ասորեստանի թագավորի ձեռքը»: 16 Մի՛ լսեք նրան, որովհետև Ասորեստանի թագավորն ասում է. «Խաղաղությո՛ւն կնքեք ինձ հետ ու հանձնվե՛ք, և թող ձեզնից ամեն մեկն իր խաղողի վազի ու իր թզենու պտուղն ուտի և իր ջրամբարից ջուր խմի, 17 մինչև որ գամ ու ձեզ տանեմ մի երկիր,+ որը ձեր երկրի նման է՝ ցորենի և գինու երկիր, հացի և խաղողի այգիների երկիր: 18 Թող Եզեկիան չմոլորեցնի ձեզ՝ ասելով. «Եհովան կփրկի մեզ»: Մի՞թե ազգերի աստվածները փրկել են իրենց երկրները Ասորեստանի թագավորի ձեռքից:+ 19 Ո՞ւր են Եմաթի ու Արփադի աստվածները:+ Ո՞ւր են Սեֆարուիմի+ աստվածները: Նրանք իմ ձեռքից փրկե՞լ են Սամարիան:+ 20 Այդ երկրների աստվածներից ո՞ր մեկն է իր երկիրն ազատել իմ ձեռքից, որ Եհովան էլ Երուսաղեմն ազատի»»»:+
-