25Ահա թե Հուդայի ողջ ժողովրդի մասին ինչ ասվեց Երեմիային Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի+ իշխանության չորրորդ տարում, այսինքն՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի իշխանության առաջին տարում:
2 Ահա թե նա ինչ ասաց Եգիպտոսի+ մասին՝ Եգիպտոսի թագավորի՝ Նեքաո+ փարավոնի զորքի մասին, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Եփրատ գետի մոտ՝ Կարքեմիշում, պարտության մատնեց Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի+ իշխանության չորրորդ տարում.
3Նաբուգոդոնոսոր թագավորը մի ոսկե արձան կառուցեց, որի բարձրությունը 60 կանգուն* էր, իսկ լայնությունը՝ 6 կանգուն:* Նա այն կանգնեցրեց Բաբելոնի մարզի Դուրայի հարթավայրում:
33 Հենց նույն պահին այդ խոսքերը կատարվեցին. Նաբուգոդոնոսորը հեռացվեց մարդկանցից և սկսեց ցլերի պես բուսականություն ուտել: Նրա մարմինը երկնքի ցողով էր թրջվում: Նրա մազերը երկարեցին ու դարձան արծվի փետուրների պես, իսկ եղունգները՝ թռչունների ճանկերի պես:+