-
2 Սամուել 21։20-22Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
20 Հետո պատերազմ տեղի ունեցավ Գեթում: Այնտեղ մի աժդահա մարդ կար, որը նույնպես ռաֆայիմների սերնդից էր: Նա իր ձեռքերին ու ոտքերին վեցական մատ ուներ, ընդհանուր հաշվով՝ 24 մատ:+ 21 Այդ մարդը ծաղրում էր Իսրայելին,+ ուստի Հովնաթանը՝ Դավթի եղբայր Սեմեիի որդին,+ սպանեց նրան:
22 Այս չորսը գեթացի էին՝ ռաֆայիմների սերնդից: Նրանք ընկան Դավթի ու նրա ռազմիկների ձեռքով:+
-