4 Այդպիսով՝ Ռաքելն իր աղախին Բալլային տվեց Հակոբին որպես կին, ու նա հարաբերություն ունեցավ նրա հետ:+5 Բալլան հղիացավ ու Հակոբի համար որդի ծնեց: 6 Այդ ժամանակ Ռաքելն ասաց. «Աստված դարձավ իմ դատավորը. նա լսեց իմ աղերսանքն ու ինձ որդի տվեց»: Ուստի Ռաքելը տղայի անունը Դան*+ դրեց:
16 Դանը՝+ որպես Իսրայելի ցեղերից մեկը, կդատի ժողովրդին:+17 Թող Դանը օձ լինի ճամփեզրին, եղջերավոր օձ՝ արահետի մոտ, որը խայթում է ձիու ոտքը,* այնպես որ նա ցած է գցում հեծյալին:+18 Այդուհանդերձ, ես կսպասեմ, որ դո՛ւ փրկություն տաս, ո՛վ Եհովա: