-
1 Թագավորներ 8։37-40Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
37 Եթե երկրում սով լինի+ կամ համաճարակ, տոթակեզ քամի, ալրացող,*+ թևավոր մորեխներ կամ անկուշտ մորեխներ* լինեն, եթե թշնամին պաշարի նրանց իրենց քաղաքներից մեկում, և ինչ տեսակ պատուհաս կամ հիվանդություն էլ որ լինի,+ 38 և որևէ մեկը կամ քո ամբողջ ժողովուրդը՝ Իսրայելը, քեզ աղոթի կամ քո բարեհաճությունը աղերսի+ (ամեն մեկն ինքը գիտի իր սրտի ցավը)+ և իր ձեռքերը դեպի այս տունը տարածի, 39 լսիր երկնքից՝ քո բնակության վայրից,+ ներիր,+ միջամտիր ու ամեն մեկին իր ճանապարհների համաձայն վարձատրիր+ (քանի որ դու գիտես նրանց սիրտը, այո՛, միայն դու իսկապես գիտես յուրաքանչյուր մարդու սիրտը),+ 40 որպեսզի նրանք վախենան* քեզանից այն ողջ ժամանակ, որ ապրում են մեր նախահայրերին տվածդ երկրում:
-