-
Թվեր 16։39, 40Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
39 Ուստի Եղիազար քահանան վերցրեց այդ պղնձե կրակամանները, որ բերել էին այն մարդիկ, ովքեր ոչնչացան կրակից, և դրանք ծեծելով թիթեղներ պատրաստեց, որ դրանցով պատի զոհասեղանը, 40 ինչպես որ Եհովան ասել էր իրեն Մովսեսի միջոցով: Դա հիշեցում էր լինելու իսրայելացիների համար, որ քահանա չեղող* ոչ մի մարդ, ով Ահարոնի սերնդից չէ, չպետք է մոտենա ու խունկ ծխեցնի Եհովայի առաջ,+ և որ ոչ ոք չպետք է վարվի Կորխի ու նրա կողմնակիցների պես:+
-
-
Թվեր 18։7Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Իսկ դու և քո որդիները պատասխանատու եք ձեր քահանայական ծառայության համար, որ առնչվում է զոհասեղանին և վարագույրից* ներս գտնվող բաներին.+ դուք պետք է կատարեք այդ ծառայությունը:+ Քահանայական ծառայությունը ձեզ եմ տալիս որպես պարգև, ու եթե քահանա չեղող* որևէ մարդ մոտ գա այդ ծառայությունն անելու, պետք է մահվան մատնվի»:+
-