6 Եվ այսպես՝ Եզրասը դուրս եկավ Բաբելոնից: Նա գրագիր* էր և լավ գիտեր Մովսեսի օրենքը,*+ որը տվել էր Իսրայելի Աստված Եհովան: Եվ քանի որ Եհովան՝ Եզրասի Աստվածը, նրա հետ էր,* թագավորը տվեց նրան այն ամենը, ինչ նա խնդրեց:
2 Ուստի Եզրաս քահանան բերեց Օրենքը, որ կարդա ամբողջ ժողովի՝+ տղամարդկանց, կանանց ու բոլոր նրանց առաջ, ովքեր կարող էին իրենց լսածը հասկանալ. դա յոթերորդ ամսվա+ առաջին օրն էր: