35 Եթե ձեր եղբայրներից մեկը, ով ձեր կողքին է ապրում, աղքատանա ու չկարողանա հոգալ իր կարիքները, ապա ինչպես որ պանդուխտին ու եկվորին կաջակցեիք,+ այնպես էլ նրան աջակցեք,+ որ շարունակի ապրել ձեր մեջ:
7 Եթե ձեր Աստված Եհովայի տված երկրում՝ դրա քաղաքներից մեկում, ձեր եղբայրներից որևէ մեկը աղքատանա, ձեր սիրտը չկարծրացնեք ու ժլատ* չլինեք ձեր աղքատ եղբոր հանդեպ:+8 Առատաձեռն եղեք նրա հանդեպ+ և անպատճառ պարտք տվեք,* ինչ որ նրան պետք է, ինչի կարիք որ նա ունի:
8 Եհովան խոսեց Երեմիայի հետ այն բանից հետո, երբ Սեդեկիա թագավորը Երուսաղեմում եղող ժողովրդի հետ ստրուկներին ազատ արձակելու մասին ուխտ կապեց,+9 որ ամեն մեկը ազատ արձակի իր եբրայեցի ստրուկներին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, որպեսզի ոչ մի հրեա իր եղբորը այլևս որպես ստրուկ չպահի: