3 Ժողովրդի մատուցած ընծաներից ահա թե ինչ պետք է իրավամբ տրվի քահանաներին. ամեն ոք, ով զոհ մատուցի՝ ցուլ, թե ոչխար, պետք է թիակը, ծնոտը և ստամոքսը տա քահանային: 4 Նրան պետք է տաք նաև հացահատիկ, գինի և յուղ ձեր առաջին բերքից ու ձեր ոչխարների առաջին խուզից ստացված բուրդը:+