-
2 Թագավորներ 22։18, 19Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
18 Իսկ Հուդայի թագավորին, որը ձեզ ուղարկել է՝ գրքում գրվածի վերաբերյալ Եհովային հարցնելու, ասեք. «Ահա թե քո լսած խոսքերի մասին ինչ է ասում Իսրայելի Աստված Եհովան. 19 «Քանի որ սիրտդ զգայուն էր,* և դու խոնարհեցրիր քեզ Եհովայի առաջ,+ երբ լսեցիր այս վայրի ու դրա բնակիչների մասին իմ ասած խոսքերը, այն, որ նրանք զարհուրելի տեսարան են դառնալու, և նրանց վրա անեծք է գալու, և քանի որ պատռեցիր հագուստներդ+ ու լաց եղար իմ առաջ, ես լսեցի քեզ,– ասում է Եհովան:–
-
-
Ղուկաս 15։22-24Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
22 Բայց հայրը կարգադրեց ծառաներին. «Շո՛ւտ արեք, բերե՛ք ամենալավ հագուստը ու հագցրե՛ք նրան, ձեռքին մատանի՛ դրեք և ոտքերին սանդալնե՛ր հագցրեք: 23 Այն պարարտ հո՛րթն էլ բերեք մորթեք: Եկեք ուտենք-խմենք ու նշենք որդուս վերադարձը, 24 որովհետև որդիս մեռած էր, բայց հիմա կյանքի է եկել,+ կորած էր, բայց գտնվել է»: Եվ բոլորը սկսեցին ուրախանալ:
-
-
Ղուկաս 18։13, 14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Իսկ հարկահավաքը, հեռվում կանգնած, չէր համարձակվում նույնիսկ դեպի երկինք նայել: Նա, կուրծք ծեծելով, ասում էր. «Ի՛մ Աստված, գթասիրտ եղիր ինձ նման մեղսագործի հանդեպ»:+ 14 Ասում եմ ձեզ. այս մարդը տաճարից հեռացավ Աստծու աչքին ավելի արդար, քան մյուսը,+ որովհետև ով բարձրացնում է իրեն, կնվաստացվի, իսկ ով խոնարհեցնում է իրեն, կբարձրացվի»:+
-