-
Եսայիա 6։1-3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 Օզիա թագավորի մահվան տարում+ ես տեսա Եհովային՝ նստած իր բարձր ու վեհաշուք գահին:+ Նրա փեշերը տարածվել էին տաճարով մեկ: 2 Նրա շուրջը սերովբեներ էին կանգնած: Յուրաքանչյուրը վեց թև ուներ. երկուսով ծածկում էր իր երեսը, երկուսով ծածկում էր ոտքերը և երկուսով թռչում էր:
3 Նրանք մեկը մյուսի հետևից բացականչում էին.
«Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորքերի տեր Եհովան:+
Ողջ երկիրը նրա փառքով է լցված»:
-
-
Եզեկիել 1։27, 28Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
27 Հետո տեսա, որ նրա՝ գոտկատեղի նմանություն ունեցող հատվածից դեպի վեր փայլ էր ճառագում,+ որը նման էր ոսկու և արծաթի համաձուլվածքի փայլի, նման էր կրակի: Նրա՝ գոտկատեղի նմանություն ունեցող հատվածից դեպի ներքև տեսա կրակի պես մի բան:+ Նրա շուրջբոլորը շողշողում էր, 28 և այդ փայլը նման էր ծիածանի,+ որ հայտնվում է ամպերի մեջ անձրևային օրը: Այսպիսին էր նրա շուրջբոլորը ճառագող լույսը: Այն ասես Եհովայի փառքը լիներ:+ Տեսնելով այն՝ ես մինչև գետին խոնարհվեցի ու լսեցի, որ ինչ-որ մեկը սկսեց խոսել:
-