-
Եբրայեցիներ 10։5-9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
5 Ուստի գալով աշխարհ՝ Քրիստոսն ասում է. «Զոհ և ընծա չցանկացար, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ համար: 6 Դու հավանություն չտվեցիր ողջակեզներին ու մեղքի զոհերին:+ 7 Այդ ժամանակ ես ասացի. «Ահա եկել եմ (գրքում* գրված է իմ մասին): Եկել եմ, որ քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված»»:+ 8 Նա սկզբում ասում է՝ «Զոհեր, ընծաներ, ողջակեզներ ու մեղքի զոհեր դու չցանկացար և հավանություն չտվեցիր դրանց». սրանք այն զոհերն են, որոնք մատուցվում են Օրենքի համաձայն: 9 Հետո ասում է. «Ահա եկել եմ, որ քո կամքը կատարեմ»:+ Փաստորեն, նա վերացնում է առաջինը, որպեսզի ուժի մեջ մտցնի երկրորդը:
-