6 Այդ ժամանակ Եհովան ասաց. «Նրանք մեկ ժողովուրդ են ու մեկ լեզվով են խոսում,+ և ահա թե ինչ են ձեռնարկել: Հիմա չկա մի բան, որ մտադրվեն ու չկարողանան անել: 7 Ուրեմն իջնենք*+ ու խառնենք նրանց լեզուն, որ չկարողանան հասկանալ իրար»:
19 Հովսեփն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. մի՞թե ես Աստված եմ: 20 Թեև դուք մտադրվել էիք չարիք անել ինձ,+ բայց Աստված որոշեց բարիքի վերածել այն և շատ մարդկանց կյանքեր փրկել, ինչպես որ անում է հիմա:+
35 Երկրի բոլոր բնակիչները ոչինչ են նրա համեմատ: Նա երկնքի զորքի ու երկրի բնակիչների հետ վարվում է այնպես, ինչպես կամենում է, և չկա մեկը, որ կարողանա կանգնեցնել նրան+ կամ ասել. «Ի՞նչ ես անում»:+
38 Ուստի ասում եմ ձեզ. գործ չունեք այս մարդկանց հետ, հանգի՛ստ թողեք նրանց: Որովհետև եթե այս ծրագիրը կամ գործը մարդկանցից է, կխափանվի, 39 բայց եթե Աստծուց է, չեք կարողանա խափանել:+ Հնարավոր է անգամ Աստծու դեմ կռվողներ լինեք»:+