-
Ժողովող 5։18, 19Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
18 Ես հասկացա, թե ինչն է լավ ու ճիշտ մարդու համար. նա պետք է ուտի, խմի ու վայելի իր ծանր աշխատանքը՝+ այն ամենը, ինչ անում է արեգակի տակ իր կյանքի սակավաթիվ օրերում, որ ճշմարիտ Աստված տվել է իրեն, որովհետև դա է իր վարձատրությունը:+ 19 Երբ ճշմարիտ Աստված մարդուն հարստություն և ունեցվածք է տալիս+ ու դրանք վայելելու ունակություն, մարդը պետք է ընդունի իր վարձատրությունը և ուրախանա իր տքնաջան աշխատանքով: Սա Աստծու պարգևն է:+
-