16 Աքազը՝+ Հուդայի թագավոր Հովաթամի որդին, թագավոր դարձավ Ռոմելիայի որդի Փակեեի իշխանության 17-րդ տարում: 2 Աքազը 20 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 16 տարի իշխեց Երուսաղեմում: Ի տարբերություն իր նախահայր Դավթի՝ նա չարեց այն, ինչը ճիշտ էր իր Աստված Եհովայի աչքում:+