-
Մատթեոս 4։13-16Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Ավելի ուշ նա հեռացավ Նազարեթից ու բնակվեց Կափառնայումում,+ որը գտնվում է ծովեզերքին՝* Զաբուղոնի ու Նեփթաղիմի կողմերում: 14 Այդպիսով կատարվեց Եսայիա մարգարեի միջոցով ասվածը. 15 «Այլազգիներով բնակեցված Գալիլե՛ա՝ Զաբուղոնի ու Նեփթաղիմի տարածքնե՛ր, որ դեպի ծով տանող ճանապարհին եք՝ Հորդանանի արևմտյան կողմում, 16 խավարում նստած մարդիկ մեծ լույս տեսան, մահվան ստվերով ծածկված շրջանում բնակվողների վրա լույս+ ծագեց»:+
-