-
Երեմիա 6։12-15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 Նրանց տները, արտերը, ինչպես նաև կանայք ուրիշներին կտրվեն,+
Որովհետև ես կմեկնեմ ձեռքս ու կպատժեմ այս երկրի բնակիչներին,– ասում է Եհովան:–
13 Բոլորը՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդիկ,* անազնվորեն են շահ ստանում,+
Թե՛ մարգարեն և թե՛ քահանան խարդախություն են անում:+
14 Նրանք փորձում են մակերեսորեն բուժել իմ ժողովրդի վերքը՝*
Ասելով՝ «Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն է»,
Մինչդեռ խաղաղություն չկա:+
15 Արդյոք նրանք ամաչո՞ւմ են իրենց նողկալի գործերի համար:
Ո՛չ, չեն ամաչում:
Նրանք անգամ չգիտեն՝ ամոթն ինչ է,+
Ուստի կընկնեն ընկածների մեջ:
Երբ պատժեմ նրանց, նրանք կսայթաքեն ու կընկնեն»,– ասում է Եհովան:
-
-
Երեմիա 27։9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Մի՛ լսեք ձեր մարգարեներին, գուշակներին, երազատեսներին, մոգությամբ զբաղվողներին ու կախարդներին, որոնք ասում են ձեզ՝ «Դուք Բաբելոնի թագավորին չեք ծառայելու»,
-