19 Ա՜խ, որքա՜ն եմ տանջվում, որքա՜ն եմ տառապում,
Սիրտս մղկտում է անտանելի ցավից,
Տակնուվրա է լինում իմ ներսում:
Չեմ կարող լռել.
Չէ՞ որ եղջերափողի ձայն եմ լսել՝
Պատերազմի ազդանշան:+
20 Աղետը աղետի հետևից է գալիս.
Ողջ երկիրը կործանվեց:
Վրաններս հանկարծակի ավերվեցին,
Դրանց պաստառները մեկ ակնթարթում ոչնչացվեցին:+