5 Նրանք Բահաղի սրբավայրերը կառուցեցին, որ իրենց որդիներին կրակի մեջ ողջակիզեն Բահաղի համար,+ ինչը ես չէի պատվիրել, ինչի մասին չէի խոսել, և ինչը մտքովս* անգամ չէր անցել:+
15 «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Այս քաղաքի և դրա շրջակա ավանների վրա բերելու եմ այն բոլոր աղետները, որոնց մասին խոսել եմ, որովհետև դրանց բնակիչները համառորեն հրաժարվեցին* հնազանդվել իմ խոսքերին»»:+