19 Ես նման էի մի հլու գառան, որին տանում են մորթելու,
Եվ չգիտեի, որ նրանք իմ դեմ դավ են նյութում՝ ասելով.+
«Եկեք վերացնենք ծառն իր պտղով
Եվ բնաջնջենք երկրի երեսից,
Այնպես, որ նրա անունն այլևս չհիշվի»:
20 Բայց Զորքերի տեր Եհովան արդարությամբ է դատում,
Քննում է խորունկ մտքերն ու սիրտը:+
Թույլ տուր՝ տեսնեմ, թե ինչպես ես վրեժ առնում նրանցից,
Որովհետև իմ դատական գործը քեզ եմ հանձնել: