-
Երեմիա 23։5, 6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
5 «Օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես Դավթի սերնդից մի արդար ժառանգ* եմ առաջ բերելու:+ Նա իշխելու է որպես թագավոր,+ խոհեմությամբ է վարվելու և երկրի վրա արդարադատություն ու արդարություն է գործադրելու:+ 6 Նրա օրերում Հուդան կփրկվի,+ և Իսրայելը ապահով կբնակվի:+ Ահա նրա անունը, որով նա կոչվելու է՝ «Եհովան մեր արդարությունն է»:+
-
-
Եզեկիել 28։25, 26Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
25 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Երբ իսրայելացիներին հավաքեմ այն ժողովուրդների միջից, որոնց մեջ նրանք ցիրուցան են եղել,+ ես նրանցով կսրբացվեմ ազգերի աչքի առաջ:+ Նրանք կապրեն իրենց երկրում,+ որը տվել եմ իմ ծառա Հակոբին:+ 26 Այնտեղ նրանք ապահով կապրեն,+ տներ կկառուցեն և խաղողի այգիներ կտնկեն:+ Նրանք ապահով կբնակվեն, երբ դատաստան տեսնեմ շրջակա բոլոր ազգերի նկատմամբ, ովքեր ծաղրում են նրանց:+ Այդ ժամանակ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը»»»»:
-