-
Եզեկիել 35։10, 11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 Քանի որ ասացիր՝ «Այս երկու ազգերը և այս երկու երկրները իմը կդառնան, մենք կտիրանանք դրանց»,+ չնայած որ Եհովան այնտեղ էր, 11 ուստի երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ես կվարվեմ քեզ հետ քո բարկության ու նախանձի համեմատ, որ ատելությամբ դրսևորում էիր նրանց հանդեպ:+ Եվ երբ քեզ դատեմ, նրանք կիմանան, թե ով եմ ես:
-
-
Սոփոնիա 2։8, 9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 «Ես լսել եմ Մովաբի կշտամբանքը+ և ամմոնացիների վիրավորական խոսքերը.+
Նրանք ծաղրում էին իմ ժողովրդին և մեծ-մեծ խոսելով՝ սպառնում էին տիրանալ նրանց երկրին:+
9 Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը,–
Մովաբը Սոդոմի պես կլինի,+
Իսկ Ամմոնը՝ Գոմորի պես՝+
Եղինջներով ծածկված վայր, աղի փոս և հավերժական ամայի տեղ:+
Իմ ժողովրդի մեջ ողջ մնացածները նրանց կկողոպտեն,
Իմ ազգի մեջ ողջ մնացածները կտիրանան նրանց երկրին»:
-