-
1 Սամուել 2։13, 14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Նրանք ժողովրդի բերած զոհերից վերցնում էին ոչ թե քահանային հասանելիք բաժինը,+ այլ այսպես էին վարվում. ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը զոհ էր մատուցում, միսը եփվելու ժամանակ քահանայի սպասավորը, եռաժանի մեծ պատառաքաղը ձեռքին, գալիս էր, 14 այն մտցնում էր թասի, կաթսայի, պղնձակի կամ կճուճի մեջ, և ինչ էլ որ պատառաքաղը հանում էր, քահանան իրեն էր վերցնում: Նրանք այդպես էին վարվում այն բոլոր իսրայելացիների հետ, որոնք գալիս էին Սելով:
-