3 Քահանան պետք է գնա ճամբարից դուրս և զննի նրան: Եթե բորոտը բուժվել է, 4 ապա քահանան պետք է պատվիրի, որ մաքրվելու համար նա բերի մաքուր համարվող երկու թռչուն, մայրու փայտ, վառ կարմիր թել և մի փունջ զոպա:*+
19 Քահանան կմատուցի մեղքի զոհը+ և մաքրվող մարդու համար քավություն կանի, որ նրան մաքրի անմաքրությունից: Իսկ հետո պետք է մորթվի ողջակեզի կենդանին: 20 Քահանան զոհասեղանի վրա կմատուցի ողջակեզն ու հացի ընծան+ և նրա համար քավություն կանի,+ ինչից հետո այդ մարդը մաքուր կլինի:+