-
Ղուկաս 7։1-9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Ժողովրդին այդ ամենը ասելուց հետո Հիսուսը գնաց Կափառնայում: 2 Այնտեղ մի հարյուրապետ էր ապրում, որի ծառաներից մեկը, ով շատ թանկ էր նրա համար, ծանր հիվանդացել էր ու մահամերձ էր:+ 3 Հիսուսի մասին լսելով՝ հարյուրապետը հրեաների երեցներին նրա մոտ ուղարկեց՝ խնդրելու, որ գա և իր ծառային բուժի: 4 Նրանք եկան Հիսուսի մոտ ու սկսեցին թախանձագին աղերսել նրան՝ ասելով. «Այդ մարդն արժանի է, որ անես դա նրա համար, 5 որովհետև սիրում է մեր ազգը, մեր ժողովարանն էլ նա է կառուցել»: 6 Ուստի Հիսուսը գնաց նրանց հետ: Սակայն երբ արդեն մոտեցել էր հարյուրապետի տանը, հանդիպեց նրա ընկերներին, որոնց նա ուղարկել էր, որ ասեն. «Տե՛ր, նեղություն մի՛ քաշիր: Ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես,+ 7 դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալ: Միայն մի բառ ասա, և ծառաս կբուժվի: 8 Ես ինքս իշխանության տակ եղող մարդ եմ, նաև ինձ ենթակա զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, գնում է, մյուսին ասում եմ՝ արի՛, գալիս է, ծառայիս կարգադրում եմ՝ այս բա՛նն արա, և անում է»: 9 Երբ Հիսուսը լսեց դա, շատ զարմացավ և շրջվելով՝ իր հետևից եկող մարդկանց ասաց. «Ասում եմ ձեզ. երբեք այսպիսի մեծ հավատ չեմ տեսել անգամ իսրայելացիների մեջ»:+
-