-
Մարկոս 5։38-43Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
38 Երբ հասան ժողովարանի պետի տուն, այնտեղ իրարանցում էր. մարդիկ լացուկոծ էին անում ու բարձր ձայնով ողբում:+ 39 Հիսուսը ներս մտավ ու ասաց. «Այս ի՞նչ իրարանցում է: Ինչո՞ւ եք լացում: Երեխան չի մահացել, նա քնած է»:+ 40 Դա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա: Բայց բոլորին դուրս հանելուց հետո նա իր հետ վերցրեց երեխայի հորն ու մորը և հետը եկած աշակերտներին ու մտավ այնտեղ, որտեղ պառկած էր երեխան: 41 Բռնելով նրա ձեռքը՝ Հիսուսն ասաց՝ «Տալիթա՛, կո՛ւմի», որ նշանակում է «աղջի՛կս, ասում եմ քեզ՝ վե՛ր կաց»:+ 42 Հենց այդ պահին աղջիկը (նա 12 տարեկան էր) վեր կացավ ու սկսեց քայլել: Նրա ծնողները ուրախությունից գլուխները կորցրել էին: 43 Հիսուսը նրանց խստիվ* պատվիրեց ոչ ոքի չպատմել այդ մասին+ և ասաց, որ աղջկան ուտելու բան տան:
-
-
Ղուկաս 8։52-56Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
52 Այնտեղ բոլորը ողբում էին ու վշտից կուրծք ծեծում, բայց Հիսուսն ասաց. «Մի՛ լացեք:+ Աղջիկը չի մահացել, նա քնած է»:+ 53 Դա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա, քանի որ գիտեին, որ աղջիկը մահացել է: 54 Իսկ նա բռնեց աղջկա ձեռքից ու ձայն տվեց. «Աղջի՛կս, վե՛ր կաց»:+ 55 Երեխան կյանքի եկավ*+ և իսկույն վեր կացավ:+ Հիսուսն ասաց, որ նրան ուտելու բան տան: 56 Նրա ծնողները երջանկությունից գլուխները կորցրել էին, բայց Հիսուսը նրանց պատվիրեց, որ ոչ ոքի չպատմեն տեղի ունեցածի մասին:+
-