-
1 Թագավորներ 17։20-23Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
20 Ապա բարձրաձայն աղոթեց Եհովային. «Ո՜վ իմ Աստված Եհովա,+ մի՞թե ինձ հյուրընկալած այս այրի կնոջ վրա էլ աղետ կբերես՝ թույլ տալով, որ նրա որդին մահանա»: 21 Այնուհետև նա երեք անգամ մեկնվեց երեխայի վրա ու բարձրաձայն աղոթեց Եհովային. «Ո՜վ իմ Աստված Եհովա, խնդրում եմ, թող որ այս երեխան կենդանանա»: 22 Եհովան լսեց Եղիայի խնդրանքը,+ ու երեխան կենդանացավ:+ 23 Եղիան վերցրեց երեխային, վերնասենյակից իջեցրեց տուն և նրան տալով մորը՝ ասաց. «Տե՛ս, որդիդ ողջ է»:+
-
-
2 Թագավորներ 4։13-17Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Եղիսեն ասաց իր սպասավորին. «Խնդրում եմ, ասա այս կնոջը. «Մեզ համար այսքան նեղություն ես քաշում:+ Ի՞նչ անեմ քեզ համար:+ Գուցե խոսե՞մ քո մասին թագավորի+ կամ զորագլխի հետ»»: Սակայն կինը պատասխանեց. «Կարիք չկա. ես իմ ժողովրդի մեջ եմ ապրում»: 14 Եղիսեն հարցրեց. «Այդ դեպքում ի՞նչ կարելի է անել նրա համար»: Գեեզին պատասխանեց. «Նա որդի չունի,+ իսկ ամուսինն արդեն ծեր է»: 15 Եղիսեն իսկույն ասաց. «Կանչիր նրան»: Գեեզին կանչեց կնոջը, և կինը եկավ կանգնեց դռան շեմին: 16 Եղիսեն ասաց. «Հաջորդ տարի՝ այս ժամանակ, գրկիդ մի որդի կլինի»:+ Սակայն կինը պատասխանեց. «Ո՛չ, տե՛ր իմ, դու ճշմարիտ Աստծու մարդ ես, մի՛ խաբիր քո աղախնին»:
17 Կինը հղիացավ ու հաջորդ տարի՝ այդ ժամանակ, որդի ծնեց, ինչպես որ Եղիսեն ասել էր նրան:
-