36 Երբ նա տեսնում էր մարդկանց բազմությունները, խղճահարությունից նրա սիրտը ճմլվում էր,+ որովհետև հովիվ չունեցող ոչխարների պես կեղեքված ու անտեսված էին:+
32 Հիսուսն աշակերտներին իր մոտ կանչեց ու ասաց. «Այս մարդիկ մեղք են.+ արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու բան չունեն: Չեմ ուզում սոված գնան, միգուցե ճանապարհին ուժասպառ լինեն»:+
34 Նավակից դուրս գալով՝ Հիսուսը տեսավ մարդկանց մի մեծ բազմություն, և խղճահարությունից նրա սիրտը ճմլվեց,+ որովհետև ասես հովիվ չունեցող ոչխարներ լինեին:+ Եվ նա սկսեց շատ բաներ սովորեցնել նրանց:+
17 Հետևաբար պետք է ամեն առումով իր եղբայրների նման դառնար,+ որպեսզի Աստծու հանձնարարած գործը գթասրտությամբ ու հավատարմությամբ կատարող քահանայապետ լիներ, ով կկարողանար հաշտության* զոհ մատուցել+ մարդկանց մեղքերի համար:+