14 Դուք ասում եք. «Բայց ինչո՞ւ»: Որովհետև Եհովան վկա է եղել, որ դու անհավատարմությամբ ես վարվել երիտասարդությանդ կնոջ հետ, թեև նա քո ընկերն է, քո կինը, ում հետ ուխտ ես կապել:*+
32 Բայց ես ասում եմ ձեզ. ով բաժանվում է իր կնոջից, սակայն ոչ անբարոյականության* պատճառով, նրան դրդում է շնության,* և ով ամուսնանում է այս ձևով բաժանված կնոջ հետ, շնություն է գործում:+
11 Նա էլ ասաց. «Ով որ բաժանվում է իր կնոջից և ուրիշի հետ է ամուսնանում, ամուսնական դավաճանություն է գործում+ նրա հանդեպ: 12 Նմանապես, եթե մի կին բաժանվում է իր ամուսնուց և ուրիշի հետ է ամուսնանում, ամուսնական դավաճանություն է գործում»:+
3 Ուստի քանի դեռ ամուսինը ողջ է, կինը դավաճանած կլինի նրան, եթե ուրիշի հետ ամուսնանա:+ Բայց եթե նրա ամուսինը մահանա, նա ազատված կլինի նրա օրենքից, ուստի և դավաճանած չի լինի նրան, եթե ուրիշի հետ ամուսնանա:+
4 Բոլորը պետք է պատվական համարեն ամուսնությունը և չպետք է պղծեն ամուսնական անկողինը,+ քանի որ Աստված դատելու է անբարոյականություն գործողներին* և իրենց կողակցին դավաճանողներին:+