-
Մարկոս 14։55-59Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
55 Այդ ժամանակ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը* փորձում էին Հիսուսի դեմ վկայություն հավաքել, որպեսզի նրան մահապատժի ենթարկեն, բայց ոչ մի հարմար բան չէին գտնում:+ 56 Շատերն էին սուտ վկայություն տալիս նրա դեմ,+ սակայն նրանց վկայությունները չէին համընկնում: 57 Ոմանք էլ սուտ վկայություն տալով՝ ասում էին. 58 «Լսել ենք, թե ինչպես էր նա ասում. «Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը և երեք օրում կկառուցեմ մեկ ուրիշը՝ անձեռակերտը»»:+ 59 Բայց այս հարցում էլ նրանց վկայությունները չէին համընկնում:
-