-
Մարկոս 15։29-32Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
29 Անցնող-դարձողները անպատվում էին Հիսուսին ու գլուխները շարժելով՝+ ասում. «Պա՛հ, տաճարը քանդող ու երեք օրում կառուցողիս տեսեք:+ 30 Դե փրկի՛ր քեզ, իջի՛ր տանջանքի սյունից»: 31 Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչներն էլ էին ծաղրում նրան՝ ասելով. «Ուրիշներին փրկեց, իսկ իրեն չի կարողանում փրկել:+ 32 Դե թող Քրիստոսը՝ Իսրայելի թագավորը, հիմա ցած իջնի տանջանքի սյունից, որ տեսնենք ու հավատանք»:+ Անգամ Հիսուսի կողքին սյան վրա մահապատժի ենթարկված ավազակներն էին նախատում նրան:+
-