-
Մատթեոս 15։22-28Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
22 Այդ կողմերում ապրող մի փյունիկեցի կին եկավ ու սկսեց աղերսել նրան՝ բացականչելով. «Խղճա՛ ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի: Աղջիկս դիվահար է ու շատ է տանջվում»:+ 23 Բայց Հիսուսը մի բառ անգամ չպատասխանեց: Աշակերտները մոտեցան ու ասացին. «Ճանապարհիր նրան, որ գնա, որովհետև շարունակ աղերսելով գալիս է մեր հետևից»: 24 Հիսուսը պատասխանեց. «Իսրայելի տան կորած ոչխարներից բացի՝ ես ուրիշ ոչ ոքի մոտ չեմ ուղարկվել»:+ 25 Բայց կինը մոտեցավ ու ծնկի գալով նրա առաջ՝ ասաց. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»: 26 Հիսուսը պատասխանեց. «Ճիշտ չի լինի երեխաների հացը վերցնել և շնիկների առաջ գցել»: 27 Կինն էլ ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց չէ՞ որ շնիկներն էլ իրենց տերերի սեղանից թափվող փշրանքներն են ուտում»:+ 28 Հիսուսն ասաց նրան. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը: Թող քո ուզածը կատարվի»: Եվ այդ պահին նրա աղջիկն առողջացավ:
-