-
Մատթեոս 15։32-38Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
32 Հիսուսն աշակերտներին իր մոտ կանչեց ու ասաց. «Այս մարդիկ մեղք են.+ արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու բան չունեն: Չեմ ուզում սոված գնան, միգուցե ճանապարհին ուժասպառ լինեն»:+ 33 Աշակերտներն ասացին. «Այս ամայի վայրում որտեղի՞ց այդքան հաց գտնենք, որ այս մեծ բազմությունը ուտի ու կշտանա»:+ 34 Հիսուսը հարցրեց. «Քանի՞ հաց ունեք»: Նրանք պատասխանեցին. «Յոթ հաց, նաև մի քանի փոքր ձուկ»: 35 Ուստի ժողովրդին պատվիրելով, որ նստեն գետնին՝ 36 նա վերցրեց յոթ հացն ու այդ մի քանի ձուկը և Աստծուն շնորհակալություն հայտնելուց հետո մասերի բաժանեց ու տվեց աշակերտներին, աշակերտներն էլ տվեցին ժողովրդին:+ 37 Բոլորը կերան կշտացան, հետո հավաքեցին ավելացած կտորները, և յոթ մեծ զամբյուղ լցվեց:+ 38 Ուտողները 4 000 հոգի* էին՝ չհաշված կանանց ու երեխաներին:
-