21 Այդ ժամանակվանից Հիսուսը սկսեց աշակերտներին բացատրել, որ պետք է գնա Երուսաղեմ, շատ չարչարանքների ենթարկվի երեցների, ավագ քահանաների և Օրենքի ուսուցիչների* կողմից, սպանվի ու երրորդ օրը հարություն առնի:+
22 Երբ Հիսուսը աշակերտների հետ Գալիլեայում էր, նրանց ասաց. «Մարդու Որդին պետք է մատնվի և իր թշնամիների ձեռքը հանձնվի:+23 Նրան կսպանեն, բայց երրորդ օրը նա հարություն կառնի»:+ Դա լսելով՝ աշակերտները շատ տխրեցին:
31 Նաև սկսեց բացատրել,* որ մարդու Որդին պետք է շատ չարչարանքներ կրի, մերժվի երեցների, ավագ քահանաների և Օրենքի ուսուցիչների* կողմից, սպանվի+ ու երրորդ օրը* հարություն առնի:+
44 «Ուշադիր լսեք և հիշեք այն, ինչ կասեմ. մարդու Որդին պետք է մատնվի և իր թշնամիների ձեռքը հանձնվի»:+45 Սակայն նրանք չէին հասկանում՝ ինչ նկատի ունի. ասվածի իմաստը ծածկված էր նրանցից, դրա համար էլ չէին կարողանում ըմբռնել, իսկ հարցնել վախենում էին: