-
Մատթեոս 20։29-34Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
29 Երբ նրանք դուրս էին գալիս Երիքովից, նրա հետևից գնում էր մի մեծ բազմություն: 30 Ճանապարհի եզրին երկու կույր մարդիկ էին նստած և երբ լսեցին, որ Հիսուսն է անցնում իրենց մոտով, բղավեցին. «Տե՛ր, Դավթի՛ Որդի, գթա՛ մեզ»:+ 31 Սակայն մարդիկ սաստում էին նրանց, որ լռեն, բայց նրանք է՛լ ավելի բարձր էին բղավում. «Տե՛ր, Դավթի՛ Որդի, խղճա՛ մեզ»: 32 Հիսուսը կանգ առավ, մոտ կանչեց նրանց ու հարցրեց. «Ի՞նչ եք ուզում՝ անեմ ձեզ համար»: 33 Նրանք էլ ասացին. «Տե՛ր, թող մեր աչքերը տեսնեն»: 34 Խղճահարվելով Հիսուսը դիպավ այդ մարդկանց աչքերին:+ Նրանց տեսողությունն անմիջապես վերականգնվեց, և նրանք սկսեցին Հիսուսին հետևել:
-
-
Ղուկաս 18։35-43Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
35 Հիսուսն արդեն հասնում էր Երիքովի մոտերքը: Մի կույր մարդ, ճանապարհի եզրին նստած, ողորմություն էր խնդրում:+ 36 Անցնող բազմության ձայները լսելով՝ նա հարցրեց, թե ինչ է կատարվում: 37 Նրան ասացին. «Նազարեթցի Հիսուսն է անցնում»: 38 Եվ նա բղավեց. «Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի, խղճա՛ ինձ»: 39 Առջևից գնացողները սաստեցին նրան՝ ասելով, որ լռի, բայց նա ավելի ու ավելի բարձր էր բղավում. «Դավթի՛ Որդի, խղճա՛ ինձ»: 40 Հիսուսը կանգ առավ ու պատվիրեց, որ այդ մարդուն իր մոտ բերեն: Երբ նա մոտեցավ, Հիսուսը հարցրեց նրան. 41 «Ի՞նչ ես ուզում՝ անեմ քեզ համար»: Նա պատասխանեց. «Տե՛ր, թող տեսողությունս վերականգնվի»: 42 Հիսուսն էլ ասաց. «Թող վերականգնվի: Քո հավատը բուժեց քեզ»:+ 43 Հենց նույն պահին նրա տեսողությունը վերականգնվեց, և նա գնաց Հիսուսի հետևից՝+ փառք տալով Աստծուն: Եվ բոլոր մարդիկ, որ տեսան կատարվածը, նույնպես սկսեցին գովաբանել Աստծուն:+
-