-
Մատթեոս 9։14, 15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
14 Հետո Հովհաննեսի աշակերտները եկան Հիսուսի մոտ ու հարցրին. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ու փարիսեցիները ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:+ 15 Հիսուսն էլ նրանց ասաց. «Փեսայի ընկերները սգալու պատճառ չունեն, քանի դեռ փեսան+ իրենց հետ է: Սակայն օրեր կգան, երբ փեսային կխլեն նրանցից,+ և այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն:
-
-
Ղուկաս 5։33-35Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
33 Նրանք էլ ասացին. «Հովհաննեսի աշակերտները հաճախակի ծոմ են պահում և ջերմեռանդորեն աղոթում, փարիսեցիների աշակերտներն էլ են նույնն անում, իսկ քո աշակերտները ուտում ու խմում են»:+ 34 Հիսուսն ասաց. «Ինչպե՞ս կարող եք փեսայի ընկերներին պարտադրել, որ ծոմ պահեն, երբ փեսան դեռ նրանց հետ է: 35 Սակայն օրեր կգան, երբ փեսային+ կխլեն նրանցից, և այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն»:+
-