10 Աննան խիստ դառնացած էր. նա սկսեց աղոթել Եհովային+ ու աղիողորմ լաց լինել: 11 Նա երդվեց՝ ասելով. «Ո՛վ Զորքերի տեր Եհովա, եթե նայես քո աղախնի տառապանքին ու հիշես ինձ, եթե չմոռանաս քո աղախնին և մի տղա երեխա պարգևես,+ նրան քեզ կտամ, Եհո՛վա, որ իր ողջ կյանքում քեզ ծառայի, և նրա գլխին ածելի չի դիպչի»:+