-
Դանիել 7։13, 14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Հետո գիշերվա տեսիլքներում տեսա, որ երկնքի ամպերով գալիս էր մարդու որդու նման մեկը:+ Նրան թույլ տրվեց մոտենալ Հինավուրցին,+ և նա մոտ բերվեց նրան: 14 Նրան տրվեց իշխանություն,+ պատիվ+ ու թագավորություն, որպեսզի տարբեր լեզուներով խոսող բոլոր ժողովուրդներն ու ազգերը ծառայեն նրան:+ Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որը վերջ չի ունենա, և նրա թագավորությունը չի կործանվի:+
-
-
Մատթեոս 6։9-13Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի+ քո անունը:*+ 10 Թող գա քո թագավորությունը:+ Թող կատարվի քո կամքը+ երկրի վրա, ինչպես որ երկնքում է կատարվում:*+ 11 Տուր մեզ մեր օրվա հացը+ 12 և ներիր մեզ մեր պարտքերը,* ինչպես որ մենք ենք ներել մեզ պարտք եղողներին:+ 13 Եվ մի՛ թող, որ հանձնվենք փորձության ժամանակ,*+ այլ ազատիր մեզ Չարից»:+
-