31 Մահացածների հարության առնչությամբ չե՞ք կարդացել Աստծու խոսքերը, ով ասել է. 32 «Ես Աբրահամի Աստվածն եմ, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»:+ Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի»:+
13 Այլ երբ ճաշկերույթ ես կազմակերպում, հրավիրիր աղքատներին, կաղերին, կույրերին և ուրիշ հաշմանդամների,+14 և դու երջանիկ կլինես, որովհետև նրանք քեզ փոխհատուցելու ոչինչ չունեն: Աստված էլ կվարձատրի քեզ արդարների հարության ժամանակ»:+
28 Սրա վրա մի՛ զարմացեք, որովհետև գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում* են, նրա ձայնը կլսեն+29 և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել, կյանքի հարություն կստանան, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի* հարություն:+
35 Կանայք իրենց մահացած հարազատներին հետ ստացան հարություն առած:+ Ուրիշները մինչև մահ չարչարվեցին և հրաժարվեցին ազատություն ձեռք բերել փոխզիջումների գնով,* քանի որ ցանկանում էին ավելի լավ հարություն ստանալ:
12 Հետո տեսա մահացածներին՝ մեծերին ու փոքրերին՝ կանգնած գահի առաջ, և գրքեր բացվեցին: Մեկ ուրիշ գիրք էլ բացվեց՝ կյանքի գիրքը:+ Եվ մահացածները, ըստ իրենց գործերի, դատվեցին այդ գրքերում գրվածների համաձայն:+