6 Բայց երբ մոտենում էի Դամասկոսին, կեսօրին մոտ հանկարծ երկնքից մի ուժեղ լույս փայլատակեց ինձ վրա:+ 7 Ես գետին ընկա ու մի ձայն լսեցի. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»: 8 Ես հարցրի. «Ո՞վ ես դու, Տե՛ր»: Նա էլ պատասխանեց. «Ես նազարեթցի Հիսուսն եմ, որին դու հալածում ես»: