-
Գործեր 18։26-28Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
26 Ապողոսը սկսեց համարձակորեն խոսել ժողովարանում: Երբ Պրիսկիղան ու Ակյուղասը+ նրան լսեցին, իրենց մոտ վերցրին և ավելի ճշգրտությամբ բացատրեցին Աստծու ճանապարհը: 27 Հետո երբ նա ուզում էր գնալ Աքայա, եղբայրները գրեցին այնտեղի աշակերտներին՝ հորդորելով, որ գրկաբաց ընդունեն նրան: Երբ նա տեղ հասավ, շատ օգնեց նրանց, ովքեր Աստծու անզուգական բարության շնորհիվ հավատացյալներ էին դարձել. 28 նա մեծ եռանդով հրապարակորեն ապացուցում էր հրեաներին նրանց սխալ լինելը՝ սուրբ գրքերից ցույց տալով, որ Հիսուսն է Քրիստոսը:+
-