-
Եբրայեցիներ 9։13, 14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Եթե այծերի ու ցլերի արյունը+ և երինջների մոխիրը, որ շաղ է տրվում անմաքուր դարձածների վրա, կարող են սրբագործել* նրանց մարմինը և Աստծու աչքում մաքուր դարձնել,+ 14 ուրեմն որքա՜ն ավելի մեծ արժեք ունի Քրիստոսի արյունը՝+ նրա, ով հավիտենական ոգու առաջնորդությամբ ինքն իրեն որպես անարատ զոհ մատուցեց Աստծուն: Այդ արյունը կարող է մաքրել մեր խիղճը փուչ* գործերից,+ որպեսզի կարողանանք սուրբ ծառայություն մատուցել կենդանի Աստծուն:+
-