7 Մերժիր աստվածանարգ սուտ պատմությունները,+ ինչպես, օրինակ, պառավական պատմությունները: Նաև նպատակ դիր Աստծուն նվիրված լինել և մարզիր ինքդ քեզ, որ հասնես դրան:
3 Կգա ժամանակ, երբ մարդիկ չեն ցանկանա լսել ճիշտ* ուսմունքը,+ այլ իրենց ցանկություններով կշարժվեն և իրենց ականջին հաճելի բաներ խոսող ուսուցիչներ կփնտրեն:+4 Նրանք երես կթեքեն ճշմարտությունից և ուշադրություն կդարձնեն հորինված պատմություններին:
13 Եվ դա իրոք այդպես է: Դրա համար էլ շարունակիր ամենայն լրջությամբ ուղղել նրանց, որ ամուր հավատ պահպանեն 14 և ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին ու մարդկանց պատվիրաններին, այն մարդկանց, որ շեղվում են ճշմարտությունից: