Սաղմոսներ
Նվագավարին: Իդիթուն:*+ Դավթի երգը:
Բերանիս սանձ կդնեմ,+
Քանի դեռ անօրենը կողքս է»:
2 Ես ձայն չէի հանում, լուռ էի մնում,+
Լավ բաների մասին անգամ չէի խոսում,
Բայց ցավս ավելի էր սաստկանում:*
Այդ ժամանակ ես խոսեցի.
4 «Ո՛վ Եհովա, օգնիր հասկանամ՝ որքան արագ է գալու իմ վերջը,
Որքան քիչ են կյանքիս օրերը,+
Որպեսզի գիտակցեմ, որ անցավոր եմ:
Ինչքան էլ մարդ ապահով զգա, նա ընդամենը մի շունչ է:+ (Սելա)
6 Իսկապես, մարդն անցնում է ստվերի պես:
Զուր տեղն է ընկնում վազքի մեջ:*
Նա հարստություն է դիզում,
Թեև չգիտի՝ ով կվայելի վերջում:+
7 Ուրեմն ի՞նչ հույս փայփայեմ, Եհո՛վա:
Դու ես իմ հույսը միակ:
8 Ազատիր ինձ իմ բոլոր հանցանքներից:+
Մի՛ թող անմիտը ծաղրանքի առարկա դարձնի ինձ:
10 Քո պատուհասը հեռացրու ինձանից:
Ուժասպառ եմ լինում ձեռքիդ հարվածներից:
11 Իր սխալի համար պատժելով՝ մարդուն ուղղում ես,+
Նրա համար թանկ բաները ոչնչացնում ես,
Ինչպես որ ցեցը հագուստն է ուտում:
Իրոք որ, մարդը մի շունչ է պարզապես:+ (Սելա)
13 Խիստ հայացքով մի՛ նայիր ինձ, որ ես նորից ուրախանամ,
Քանի դեռ կյանքից չեմ հեռացել, քանի դեռ կամ»: