Եզեկիել
27 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, ողբերգ երգիր Տյուրոսի մասին+ 3 և ասա.
«Ո՛վ ծովի դարպասների մոտ բնակվող,
Շատ կղզիների ժողովուրդների հետ առևտուր անող,
Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան.
«Ո՛վ Տյուրոս, դու ասացիր. «Իմ գեղեցկությունը կատարյալ է»:+
4 Ծովի սրտում են քո տարածքները:
Գեղեցկությունդ կատարելագործեցին քեզ կառուցողները:
6 Քո թիերը պատրաստվեցին Բասանի կաղնուց,
Նավաքիթը՝ Կիտիմի+ կղզիներից բերված՝ փղոսկրով զարդարված նոճուց:
7 Քո առագաստը եգիպտական գույնզգույն կտավից էր,
Տախտակամածի ծածկը՝ Ելիսայի+ կղզիներից բերված կապույտ թելից ու մանուշակագույն բրդից:
9 Գեբալի+ հմուտ վարպետները փակում էին քո ճեղքերը,+
Ծովի բոլոր նավերն ու նավաստիները քեզ մոտ էին գալիս՝ առևտուր անելու:
10 Պարսկաստանից, Լուդից և Փութից+ ռազմիկներ կային քո զորքում:
Քեզ վրա նրանք իրենց վահաններն ու սաղավարտներն էին կախում:
Նրանց շնորհիվ դու փառավորվեցիր:
11 Պարիսպներիդ վրա՝ ամեն կողմում, կանգնած էին քո զորքում ծառայող արվադցիները,
Աշտարակներիդ վրա քաջազուն մարդիկ էին ծառայում:
Պարիսպներիդ շուրջբոլորը նրանք կլոր վահաններ էին կախում
Եվ քո գեղեցկությունը կատարելագործում:
12 Թարսիսը+ առևտուր էր անում քեզ հետ, քանի որ դու շատ հարուստ էիր:+ Նա իր արծաթը, երկաթը, անագն ու կապարը փոխանակում էր քո ապրանքների հետ:+ 13 Քեզ հետ առևտուր էին անում նաև Հավանը, Թոբելն+ ու Մեսեքը:+ Նրանք ստրուկներ+ ու պղնձե իրեր էին փոխանակում քո ապրանքների հետ: 14 Իսկ Թորգոմայի+ սերունդները քո ապրանքների հետ փոխանակում էին իրենց ձիերը, նժույգներն ու ջորիները: 15 Դեդանցիները+ նույնպես առևտուր էին անում քեզ հետ: Դու բազմաթիվ կղզիներում վաճառականներ ունեիր: Նրանք փղոսկր+ ու թանկարժեք սև փայտ* էին քեզ նվեր* բերում: 16 Եդոմն էլ էր առք ու վաճառք անում քեզ հետ, քանի որ դու շատ ապրանքներ ունեիր: Դրանց դիմաց նա տալիս էր փիրուզ, մանուշակագույն բուրդ, գունավոր ասեղնագործ կտորներ, նրբահյուս կտորներ, մարջաններ ու ռուբիններ:
17 Հուդան ու Իսրայելը նույնպես առևտուր էին անում քեզ հետ: Քո ապրանքների դիմաց+ նրանք տալիս էին Մեննիթի+ ցորեն, հատընտիր ուտելիքներ, մեղր,+ յուղ ու բալասան:+
18 Դամասկոսը+ ևս առք ու վաճառք էր անում քեզ հետ, որովհետև դու շատ ապրանքներ ունեիր և հարուստ էիր: Նա քեզ Քելբոնի գինի և Զահարի* բուրդ էր վաճառում: 19 Ուզալի Հավանը և Վեդանը քո ապրանքների հետ փոխանակում էին կռած երկաթ, կասիա* ու խնկեղեգ: 20 Դեդանը+ թամբի համար կտորներ էր վաճառում քեզ: 21 Արաբացիներն ու Կեդարի+ բոլոր ղեկավարները քեզ համար աշխատում էին որպես վաճառականներ: Նրանք գառների, խոյերի* ու այծերի առուծախով էին զբաղվում:+ 22 Սաբայի ու Ռեգմայի+ առևտրականները նույնպես առևտուր էին անում քեզ հետ: Քո ապրանքների հետ փոխանակում էին ընտիր անուշահոտություններ, թանկարժեք քարեր ու ոսկի:+ 23 Քեզ հետ առևտուր էին անում Խառանը,+ Քաննեն ու Եդեմը,+ ինչպես նաև Սաբայի,+ Ասուրի+ և Քալմադի առևտրականները: 24 Քո շուկայում նրանք շքեղ հագուստների, գունավոր ասեղնագործ նախշերով զարդարված կապույտ թիկնոցների ու երփներանգ գորգերի առքուվաճառքով էին զբաղվում: Այդ բոլորը նրանք ամուր կապում էին պարաններով:
25 Թարսիսյան նավերը+ ապրանքներդ տեղափոխող քարավաններ էին:
Ծովի սրտում դու լի էիր հարստությամբ ու բեռներով:*
26 Քո թիավարները քեզ ալեկոծ ջրերի մոտ են բերել:
Արևելյան քամին խորտակել է քեզ ծովի սրտում:
27 Քո հարստությունը, ապրանքները, նաև ծովայինները, նավաստիները,
Ճեղքերդ փակողները, առևտրականները+ և բոլոր ռազմիկները՝+
Քո մեջ եղող այս ողջ բազմությունը,
Քո անկման օրը կկործանվի ծովի սրտում:+
28 Նավաստիներիդ աղաղակից կցնցվեն ափամերձ տարածքները:
29 Բոլոր թիավարները, նավաստիներն ու ծովայինները
Իրենց նավերից ցամաք կիջնեն:
30 Նրանք բարձրաձայն լաց կլինեն ու դառնապես կողբան քեզ համար:+
Իրենց գլուխներին հող կլցնեն և մոխրի մեջ կթավալվեն:
31 Նրանք կսափրեն իրենց գլուխները և քուրձ կհագնեն,
Դառնագին կողբան քեզ վրա ու անմխիթար կհեկեկան:
32 Սգալով նրանք քո մասին կողբերգեն.
«Ո՞վ է Տյուրոսի նման, որը լռության է մատնվել ծովում:+
33 Երբ ապրանքներդ գալիս էին բաց ծովով, դու կշտացնում էիր շատ ժողովուրդների,+
Քո մեծ ունեցվածքով ու ապրանքներով հարստացնում էիր երկրի թագավորներին:+
34 Իսկ հիմա դու խորտակվել ես ծովում՝ խոր ջրերում:+
Քո բոլոր ապրանքներն ու քո մարդիկ խորտակվել են քեզ հետ:+
35 Կղզիների բոլոր բնակիչները ապշահար քեզ կնայեն,+
Նրանց թագավորները սարսափից կդողան,+
Նրանց դեմքը տագնապ կարտահայտի:
36 Տարբեր ազգերի վաճառականները կսուլեն,
Երբ իմանան, թե ինչ է պատահել քեզ:
Քո հանկարծահաս վախճանը սոսկալի կլինի,
Եվ դու առհավետ կվերանաս»»»»:+