1 Տարեգրություն
15 Դավիթն իր համար ուրիշ տներ էլ կառուցեց Դավթի քաղաքում: Նա նաև ճշմարիտ Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց ու մի վրան կանգնեցրեց:+ 2 Այդ ժամանակ Դավիթն ասաց. «Ղևտացիներից բացի՝ ուրիշ ոչ ոք չպետք է փոխադրի ճշմարիտ Աստծու տապանակը, որովհետև Եհովան նրանց է ընտրել, որ փոխադրեն Եհովայի տապանակը ու միշտ ծառայեն իրեն»:+ 3 Հետո Դավիթը ողջ Իսրայելին հավաքեց Երուսաղեմում, որպեսզի Եհովայի տապանակը բերեն այն տեղը, որը նա պատրաստել էր դրա համար:+
4 Դավիթը հավաքեց Ահարոնի տոհմին+ և մյուս ղևտացիներին:+ 5 Կահաթյաններից Ուրիելն էր, որը գլխավորն էր, և նրա եղբայրներից՝ 120 հոգի: 6 Մերարիյաններից Ասայիան էր,+ որը գլխավորն էր, և նրա եղբայրներից՝ 220 հոգի: 7 Գերսամյաններից Հովելն էր,+ որը գլխավորն էր, և նրա եղբայրներից՝ 130 հոգի: 8 Ելիսաֆանի+ սերնդից Սեմայիան էր, որը գլխավորն էր, և նրա եղբայրներից՝ 200 հոգի: 9 Քեբրոնի սերնդից Ելիելն էր, որը գլխավորն էր, և նրա եղբայրներից՝ 80 հոգի: 10 Օզիելի+ սերնդից Ամինադաբն էր, որը գլխավորն էր, և նրա եղբայրներից՝ 112 հոգի: 11 Դավիթը կանչեց քահանաներ Սադոկին+ և Աբիաթարին,+ ղևտացիներից՝ Ուրիելին, Ասայիային, Հովելին, Սեմայիային, Ելիելին և Ամինադաբին 12 ու ասաց նրանց. «Դուք ղևտացիների գերդաստանների գլուխներն եք: Սրբագործվե՛ք* դուք և ձեր եղբայրները և Իսրայելի Աստված Եհովայի տապանակը բերեք այն տեղը, որը պատրաստել եմ դրա համար: 13 Քանի որ առաջին անգամ այն դո՛ւք չտեղափոխեցիք,+ մեր Աստված Եհովան խիստ բարկացավ մեզ վրա,+ որովհետև մենք չպարզեցինք, թե որն է դա անելու ճիշտ կարգը»:+ 14 Ուստի քահանաներն ու ղևտացիները սրբագործվեցին, որ տեղափոխեն Իսրայելի Աստված Եհովայի տապանակը:
15 Հետո ղևտացիները տարան ճշմարիտ Աստծու տապանակը՝ ձողերը իրենց ուսերին դրած,+ ինչպես որ Եհովան պատվիրել էր Մովսեսի միջոցով: 16 Դավիթը ղևտացիների գլխավորներին պատվիրեց, որ երգիչներին՝ իրենց եղբայրներին, հանձնարարեն ուրախությամբ երգել երաժշտական գործիքների՝ տավիղների, քնարների+ ու ծնծղաների նվագակցությամբ:+
17 Ուստի ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Եմանին,+ նրա եղբայրներից՝ Բարաքիայի որդի Ասափին+ և նրանց եղբայրներից՝ Մերարիյաններից՝ Կիսեայի որդի Եթանին:+ 18 Նրանց հետ էին երկրորդ խմբից իրենց եղբայրները՝+ Զաքարիան, Բենը, Հաասիելը, Սեմիրամոթը, Հեիելը, Ուննին, Եղիաբը, Բանեան, Մաասիան, Մատաթիան, Ելիֆալեն, Մակենիան և դռնապաններ Աբդեդոմն ու Հեյելը: 19 Երգիչներ Եմանը,+ Ասափն+ ու Եթանը պղնձե ծնծղաներ էին հնչեցնում:+ 20 Զաքարիան, Ազիելը, Սեմիրամոթը, Հեիելը, Ուննին, Եղիաբը, Մաասիան և Բանեան վերին ձայնասահմանին* հարմարեցված լարային գործիքներ էին նվագում:+ 21 Մատաթիան,+ Ելիֆալեն, Մակենիան, Աբդեդոմը, Հեյելը և Ազազիան ստորին ձայնասահմանին* հարմարեցված քնար էին նվագում՝+ ղեկավարելով երաժշտությունը: 22 Քոնոնիան՝+ ղևտացիների գլխավորը, վերահսկում էր տապանակի փոխադրումը, քանի որ համապատասխան որակներ ուներ դա անելու համար: 23 Բարաքիան և Եղկանան հսկում էին տապանակը: 24 Քահանաներ Սաբանիան, Հոսափատը, Նաթանայելը, Ամեսային, Զաքարիան, Բանեան ու Եղիեզերը ճշմարիտ Աստծու տապանակի առջև ուժգին հնչեցնում էին շեփորները:+ Տապանակը հսկում էին նաև Աբդեդոմն ու Հեիան:
25 Դավիթը, Իսրայելի երեցներն ու հազարապետները ուրախությամբ գնացին,+ որ Աբդեդոմի տնից բերեն Եհովայի ուխտի տապանակը:+ 26 Քանի որ ճշմարիտ Աստված Եհովան օգնեց իր ուխտի տապանակը տեղափոխող ղևտացիներին, նրանք յոթ մատղաշ ցուլ և յոթ արու ոչխար զոհաբերեցին:+ 27 Դավիթը բարձրորակ կտորից անթև վերնահագուստ էր հագել, այդպես էին հագնված նաև տապանակը տեղափոխող բոլոր ղևտացիները, երգիչներն ու Քոնոնիան, որը վերահսկում էր տապանակի փոխադրումը և երգիչներին: Դավթի հագին նաև կտավե եփուդ* կար:+ 28 Բոլոր իսրայելացիները Եհովայի ուխտի տապանակը բերում էին ուրախ բացականչություններով,+ եղջերափողերի, շեփորների+ ու ծնծղաների նվագակցությամբ և տավիղների ու քնարների բարձր հնչյունների ներքո:+
29 Երբ Եհովայի ուխտի տապանակը մտավ Դավթի քաղաք,+ Սավուղի դուստր Մեղքողը+ պատուհանից նայեց և տեսնելով, որ Դավիթ թագավորը ցատկոտում է և ուրախանում՝ սկսեց արհամարհել նրան իր սրտում:+